Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Յուրահատուկ հարկատեսակ՝ Հայաստանի վզին

Յուրահատուկ հարկատեսակ՝ Հայաստանի վզին
21.12.2023 | 07:38

Արևմուտքը` տվյալ դեպքում ԱՄՆ-ը, վերցրեց ու Ռուսաստանի 350 միլիարդը սառեցրեց։ Թե ռուսներին դա ինչքանով է վնաս տալիս` դա իրենց գործն է, հարցն ուրիշ է։

Ուրեմն, դա տեսնելով, ցանկացած` գոնե մի թեթև ինքնուրույնություն ունեցող երկիր իր գումարները կվերադարձներ իր մոտ։ Եթե Ռուսաստանի նման երկրից փաստացի խլեց, ցանկացած ուրիշից ավելի հանգիստ կարող է խլել, եթե հանկարծ չենթարկվի։

Մեր «հանճարները» մինչև հիմա կուտակային են մուծվում։ Դա էլ էդ ձևի հարկատեսակ է Հայաստանի վզին։ Էդ գումարները և՛ արժեզրկվում են, և՛ սանձած են պահում, որ հանկարծ Հայաստանը իրենց հակառակ քայլեր չանի։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2591

Մեկնաբանություններ